Աքուաթիքս Արմենիա համայնքահեն խաղահրապարակ

Աքուաթիքս Արմենիայում հավատացած ենք, որ ժամանցը և խաղը երեխայի կյանքում մեծ դեր ունեն՝ վերջիններիս դարձնելով ավելի ուրախ, բարեկազմ և հասարակության մեջ հեշտ ադապտացվող ու նորարար:

Երբ համայնքները միավորվում են կանաչ հանգստի և խաղի տարածքներ կառուցելու՝ շահում են բոլորը. երեխաները, ընտանիքները և համայնքը:

Համագործակցելով այնպիսի կազմակերպությունների հետ ինչպիսիք են kaboom.org և playworldsystems.com-ը՝ Աքուաթիքս Արմենիան կազմակերպում է խաղահրապարակի կառուցման համայնքահեն (համայնքի բնակիչների ջանքերով) ծրագիր, աշխատելով համայնքների հետ և համայնքների ներսում: Մեր նպատակն է ստեղծել համայնքի բնակիչներից՝ ծնողներից և մասնագետներից բաղկացած կամավորական բազա, որը կնախագծի, կկառուցի և հետագայում կպահպանի “հանրային” խաղահրապարակը և կանաչ տարածքը:

Միացեք մեզ.
Ձեր ֆինանսական միջոցներով աջակցե՛ք Աքուաթիքս Արմենիայի առաջին ժամանցային վայրի կառուցմանը:
Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է, խնդրում ենք գրել մեզ:

Խաղահրապարակը կառուցվելու է Աքուաթիքս Արմենիային տրամադրված տարածքում

Խաղահրապարակը կառուցվելու է Աքուաթիքս Արմենիային տրամադրված տարածքում

« Ավելի հին լուրեր