Մեր կառույցները

Համայնքային լողավազանի նախատիպ

Սկզբնական վեց վայրերից Նոր Նորք համայնքը ընտրվեց որպես Աքուաթիքս Արմենիայի առաջին լողավազանի կառուցման վայր: Նոր Նորքը Երևանի` խիտ բնակեցված համայնք է, որտեղ սակավ են հասարակական ժամանցի վայրերը: Մեր ծրագրի նախնական փուլն ընդգրկում է Նոր Նորքի առաջին համայնքային ջրային ժամանցի վայրի նախագծումն ու կառուցումը:

prototype_aquatics_complex_site_plan

Տեղական իշխանությունները համաձայնել են հատկացնել 3725 մ/ք տարածք Աքուաթիքս Արմենիային՝ համայնքային լողավազան կառուցելու համար: Տարածքը գտնվում է տեղի սպորտդպրոցի և միջնակարգ դպրոցի հարևանությամբ: Լողավազան կառուցելու համար մատչելի և հարմար վայր լինելուց բացի, Նոր Նորք համայնքն ունի այլ առավելություններ ևս: Ծրագրի հաջողության և շարունակականության համար հարկավոր է նաև համայնքի ակտիվ մասնակցությունը, ինչն ապահովում են նաև տեղական իշխանության ներկայացուցիչները: Նրանք քաջ գիտակցում են ժամանցի, առողջ ապրելակերպի քարոզչության և տեղական առաջնորդության խրախուսման կարևորությունը համայնքի անդամներ համար:

Նոր Նորքի նախատեսված տարածքի խճանկար

Նոր Նորքի նախատեսված տարածքի խճանկար