Մեր Առաքելությունը
Աքուաթիքս Արմենիայի առաքելությունն է ստեղծել որակյալ ժամանցի վայրեր և իրականացնել ծրագրեր, որոնք կբարելավեն համայնքային հարաբերությունները, հանրային առողջությունը և կյանքի որակը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Մեր նպատակն է խրախուսել և ապահովել ներգրավվածություն՝ ամենալայն իմաստով, զարգացնել և բարելավել ընտանիքների և համայնքների կյանքը:
Կյանքի որակը
Աքուաթիքս Արմենիայի՝ հանրային լողավազանի շահագործմամբ լողային ժամանցը, լողի դասընթացները, դրսի խաղային տարածքները և հավաքի (հավաքատեղի հանդիսացող) կանաչ տարածքները այլևս հասանելի կլինեն համայնքի բոլոր մանուկներին ու ընտանիքներին:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ակտիվ երեխաները ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերում և ավելի քիչ է հանդիպում նրանց շրջանում ծխելու կամ ալկոհոլի կախվածությունը: Միացյալ Նահանգներում և Կանադայում համայնքներում հանցագործությունների քանակի նվազումը ուղղակիորեն կապում են համայնքային ժամանցային ծրագրերի հասանելիության հետ: Մաքուր, վերահսկվող լողավազանը իր հետ բերում է ժամանցային հանգստի բոլոր առավելությունները տնտեսապես հյուծված համայնքներին:
Առողջ Ապրելակերպ
Լողավազանը՝ սպորտային, ծրագրային և հանրային առողջության իր տարրերով, նաև գործելու է որպես առողջ ապրելակերպի քարոզչության կենտրոն՝ խրախուսելով ճիշտ սննդի օգտագործումը, կանոնավոր մարզումը և ծխելուց հրաժարվելը: Այն նաև հանրային մասնակցության ու ընդգրկվածության օրինակ կծառայի, քանի որ բոլոր տարիքի, սեռի և ֆիզիկական ունակությունների տեր մարդիկ կօգտվեն համայնքային այս ժամանցից:
Քաղաքացու զգացողություն
Հետխորհրդային Հայաստանում համայնքահեն ջրային սպորտի հանրային հասանելիությունը կապացուցի, որ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ եկամտի չափից, սեռից կամ ֆիզիկական կարողություններից: Ֆիզիկական և հասարակական բարեկեցությունը զարգացնում է ամուր ընտանիքներ և ամուր համայնքներ, ամրապնդում նպատակի և հույսի զգացումը:
Տեղական ունակության ձևավորում
Աքուաթիքս Արմենիայի ծրագրերը հիմնված են տեղական կարիքների և տեղական ռեսուրսների վրա: Մեր գործողությունները ուղղորդվում են Հայաստանի և Միացյալ Նահանգների պետական և ոչ կառավարական սեկտորները ներկայացնող խորհրդատուների խմբի կողմից: Մենք կազմակերպում ենք կարիքի գնահատման ուսումնասիրություններ՝ ուշադրություն դարձնելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են համայնքի ժոովրդագրական և կլիմայական պատկերը, տեղական ինքնակառավարումը, ժամանցային վայրերի համար տարածքային հնարավորությունները և այլ գործոններ: