ՄԵՐ ՄԱՍԻՆ

Աքուաթիքս Արմենիան հիմնադրվել է 2007թ.՝ նախագծելու և կառուցելու համար համայնքահեն ժամանցային տարածքներ Հայաստանում և Ղարաբաղում, որտեղ նման ժամանցային վայրերը միայն առավել ապահովված ընտանիքներին են հասանելի:

armenia-map-13-300x2661
Մեր նպատակն է տրամադրել ժամանցային միջավայր, որն ուժեղացնում է համայնքը, բարելավում հանրային առողջությունը և բարձրացնում կյանքի որակը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար, անկախ սոցիալ-տնտեսական կացությունից, սեռից կամ տարիքից:

Հաշվի առնելով այն, որ գործածվում են միայն մաշված սովետական լողավազաններ և չհոսող ու բակտերիաներով հարուստ հանրային շատրվաններ, ամռան անտանելի շոգին Հայաստանի մանուկները չունեն անվտանգ և մաքուր ջրային ժամանցի հնարավորություն: Մաքուր ջրով, ֆիլտրներով և լողալու դասընթացներով մասնավոր լողավազանները ծառայում են միայն այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր կարող են վճարել զովանալու համար: Աքուաթիքս Արմենիան ստեղծվել է փոխելու դա՝ բերելով ժամանցային հավասարություն Հայաստանի համայնքներին, ամեն անգամ նոր ժամանցային վայր կառուցելով:

Splishing and Splashing in Armenia