ՄԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Շոգ ամառների ընթացքում Հայաստանի մանուկների մեծ մասի համար հասանելի չեն անվտանգ և վերահսկվող ժամանցային վայրերը: Շատերը փորձում են զովանալ հակահիգիենիկ վայրերում, ինչպիսիք են աղտոտված գետերը և հանրային շատրվանները: Հանրային տարածքների աճող մասնավորեցումով մանուկները նաև մաքուր և անվտանգ խաղահրապարակների կարիք են զգում: Աքուաթիքս Արմենիան հիմնադրվել է այս կարիքին ի պատասխան:

Ունենալով հատկացված տարածք մենք նպատակ ունենք կառուցել գերազանց կառույցներ, այդ թվում` լողավազաններ, խաղահրապարակներ և կանաչ տարածքներ, որ կլինեն հաշմանդամների համար հասանելի, շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից ու ստեղծված մաքսիմալ մասնակցության համար: Մեր կառույցները և ծրագրերը համայնքների համար հասանելի կլինեն սիմվոլիկ գնով, իսկ որոշ դեպքերում նաև անվճար: Աքուաթիքս Արմենիայի կառույցները նաև կծառայեն, որպես “Համայնքային կենտրոններ” և կմատուցեն մարմնամարզության, հանրային առողջության խնդիրների շուրջ թարմ տեղեկատվություն: